Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 165221

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 165221
20.01.2021 | 12:51

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝ հասնելով 165 221-ի, գրանցվել է մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 357-ով և հասել 153857-ի, իրականացվել է 20 28 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 628405-ի: Մահերի ընդհանուր թիվը՝ 3757:
Բուժվում է 7607 մարդ։

Դիտվել է՝ 5358

Մեկնաբանություններ